Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

 Արմեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է համապատասխան որոշման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արմեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ անձնական պատճառներով:

«Հարգելի գործընկերներ, հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,- գրել է Օհանյանը։