ՔԴԵԴ-ը ոչ թե դպրոց է մասնագիտության մասին, այլ՝ աշխարհայացքի․ Արմեն Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցն իր գործունեության 14 տարիների ընթացքում մի քանի գաղափարներ է բյուրեղացրել և փոխանցել հանրությանը։ Այսօր ՔԴԵԴ-ի նոր կրթաշրջանի բացմանն ասաց ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը և ընդգծեց, որ դրանցից ամենագլխավորը արդիական Հայաստան ունենալու գաղափարն է։

«Աշխարհը փոփոխվում է, դրա հետևանքով ժամանակն ու տարածությունը խտացել են, որպեսզի հետ չմնաս աշխարհից պետք է անընդհատ արդիականանաս, իսկ դա հնարավոր է առավելապես կրթության միջոցով»,-ասաց նա։

Արմեն Զաքարյանը ՔԴԵԴ-ի առաջ քաշած կարևոր գաղափարներից ևս մեկը համարեց աշխարհաճանաչումն ու ինքնաճանաչումը։

«Դու երբեք չես արդիականանա, եթե աշխարհի ու ինքդ քո մասին չունես պատկերացումններ՝ ով ես դու, ինչի կարող ես ձգտել, ուր կարող ես գնալ։ Կարևոր գաղափարներից է նաև պետության և քաղաքացու գործընկերությունը։ Մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա․ պետությունը պետք է լինի իրավական, քաղաքացին՝ օրինապահ»,-ասաց Արմեն Զաքարյանը, ապա հավելեց, որ ՔԴԵԴ-ը դպրոց չէ մասնագիտության մասին, դպրոց է աշխարհայացքի մասին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news