Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

.

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Հակոբ Արայի Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

«Նորանոր հաջողություններ եմ մաղթում Հակոբ Մկրտչյանին և մեր թիմին»,-գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ 9 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի չեմպիոն։ Նա, պոկելով 167 կգ և հրելով 208 կգ, երկամարտում գրանցել էր 375 կգ արդյունք։