Ներկայացվել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Փարիզ

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական տարբերանշանը։

Ինչպես և սպասվում էր, տարբերանշանն առանց Էֆելյան աշտարակի է:
Փարիզն Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք ստացել էր ՄՕԿ-ի՝ 2017-ի սեպտեմբերի 13-ի որոշմամբ ու առանց պայքարի: Մյուս հավակնորդ Լոս Անջելեսը համաձայնել էր ընդունել 2028թ. Օլիմպիական խաղերը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։