ՌԴ-ն Տաջիկստանին անհատույց 320 միլիոն ռուբլու զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

ՌԴ-ն Տաջիկստանին անհատույց 320 միլիոն ռուբլի արժողությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը:

Տաջիկստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի և Աֆղանստանի միջև գտնվող բուֆերային գոտու կարևորագույն երկրներից մեկը, որը նորից դառնում է երկրագնդի ամենաթեժ կետերից մեկը` պայմանավորված ահաբեկիչների ակտիվությամբ:

Ինչպես պարզաբանել է ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, Տաջիկստանին նաև տրամադրվել են ռադիոտեղորոշիչ կայաններ և արդիականացված «БРДМ-2М» զրահապատ մեքենաներ, «փորձարկված և հուսալի տեխնիկա»:

Ռազմական տեխնիկայի տրամադրման հետ կապված արարողությունը տեղի է ունեցել Դուշանբեում՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների ավարտին:

Ընթացիկ տարվա մայիսին ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանը Տաջիկստանի զինված ուժերին 122 միլիոն դոլարի զինամթերք և ռազմական տեխնիկա է տրամադրել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news