Վարչապետի աշխատակազմում խնայվել է 65 մլն դրամ. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News  

աղաջանյան

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի ընթացքում 11 ծրագրի և 47 միջոցառման համար 22 մլրդ 318 մլն 676,7 հազար դրամ է կազմել։

«2019 թ․ ընթացքում աշխատակազմում կրճատվել է  44 ավտոմեքենա և 30 վարորդ՝  խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - նշել է Աղաջանյանը: