«Անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 %-ով բարձրացնելու վերաբերյալ նյութերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Armen

ԵՊՀ արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում «ԵՊՀ-ում աշխատավարձ բարձրացնելու փոխարեն՝ գրաքննություն» վերտառությամբ  գրառում է արել:

«Հենց նոր նկատեցի, որ ԵՊՀ պաշտոնական կայքից և Facebook-յան էջից «անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը, որոնք հրապարակվել էին երեկ կեսօրին:

Համալսարանի ռեկտորի տեղապահը փոխանակ քննարկի ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը, զբաղված է հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները, ասենք թե ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ստեղնաշարի ու մկնիկի երկու գործողությամբ ջնջեցիք, բա հազարավոր համալսարանականների մտքից ոնց եք ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը:

Ուզում եք ջնջեք, ուզում եք նորից տեղադրեք, հարցը համալսարանի կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է և այն հրատապ, ու անհապաղ լուծում է պահանջում:

Հ. Գ. Սա էլ հեռացված նյութի հղումը http://www.ysu.am/news/hy/Trade-union-presented-a-suggestion»,-գրել է Արմեն Ավետիսյանը: