ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ պարեկություն են սկսել Սիրիայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

շարասյուն

Ռուսական ռազմական ոստիկանությունն առաջին անգամ թուրքերի հետ ուղևորվել է Սիրիայի հյուսիս՝ պարեկության։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Առաջին համատեղ ռուս-թուրքական պարեկությունն անցկացվում է Դարբասիաից արևելք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ցամաքային և օդային ստորաբաժանումների մասնակցությամբ՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 22-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության»,- ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի էջում։

Ռուսական հինգ և թուրքական չորս մեքենաներից բաղկացած շարասյունն այսօր կեսօրին դուրս է եկել Դարբասիայից։ Ճանապարհի երկարությունը կազմել է 110 կմ ՝ մինչև պարեկության վայր:

ՌԴ պաշտպանության նախարարությունից նշել են, որ պարեկային ավտոշարասյան կազմի մեջ են ռուսական «Վագր», «Թայֆուն» և թուրքական « Kirpi» զրահապատ մեքենաներ: Ավտոշարասյան անվտանգությունն ապահովել է БТР-82 զրահապատ մեքենան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news