Ոստիկանները բացահայտել են 15 հազ. դոլարի ու 44 հազար դրամի կողոպուտի դեպք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

.

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է 15 հազ. դոլարի ու 44 հազար դրամի կողոպուտի դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ հափշտակել էին մի տղամարդու դրամապանակը, որի մեջ եղել էր 15․000 դոլար ու 44․000 դրամ։ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտման աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։

Համատեղ աշխատանքի արդյունքում ոստիկանները պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Հոկտեմբերի 27-ին Եղվարդի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news