Սիրիայում ձերբակալվել է ալ-Բաղդադիի քույրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Սիրիա

Թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի քրոջը: Այս մասին ТАСC-ի հաղորդմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին:

«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք ալ -Բաղդադիի քրոջից արժեքավոր վկայություններ ստանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան: ԻՊ պարագլխի քրոջը հարցաքննում են: Reuters-ի տեղեկություններով՝ նրա հետ միասին ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Ըստ նրա՝ ալ-Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում:  

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news