Այն, ինչ ունենք, ձեռք է բերվել օրինական ճանապարհով․ Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

«Մեզ հետ կապված չնչին գործերով, ենթադրում եմ, ճնշում չի լինում դատարանների վրա, բայց մնացածի հետ կապված, շատ բիրտ ճնշում է իշխանությունը՝ առաջին դեմքերից սկսած»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հարցին՝կա՞ն ապացույցներ, Լևոն Քոչարյանը պատասխանեց. 

«Այնքան ակնհայտ է այդ ամեն ինչը, ու վերջերս էլ ՀՔԾ պետն ասում է՝ ՀՔԾ-ն քաղաքական պատվերներ չի ստանում... ի՞նչ ասեմ»։

Նա իր շնորհակալությունը հայտնեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, ով նախաձեռնել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Ինչ վերաբերում է մարզերում անցկացվող ստորագրահավաքներին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ մամուլով է հետևում դրանց ու այս պահի դրությամբ ցանկություն չունի գնալ-մասնակցել այդ ամենին։

Ինչ վերաբերում է Քոչարյան ընտանիքի ունեցած հարստությանը, Քոչարյան կրտսերը վստահեցրեց, որ տարիներ շարունակ այդ թեմայով սուտ է հրամցվել հանրությանը։ 

«Այն, ինչ ունենք, ձեռք է բերվել օրինական ճանապարհով»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news