Սենատրո Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Մենենդես

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը:   Ըստ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, նշել, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում բանաձևի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:

Սենատորը շեշտել է՝ Սենատը պետք է տեղի չտա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news