Unibank

Unibank Mobile

ԵՆԲ-ի դրամաշնորհն ուղղվելու է ՀՀ մի շարք ավտոճանապարհների բարեկարգմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին եւ Ֆրանչեսկա Ռինալդիին։

Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին մանրամասներ‚ մասնավորապես‚ նշվել է‚ որ տվյալ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ‚ արհեստական կառուցվածքներ։ Քննարկվել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ին եւ Տրանշ-5-ին։

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի մասին։ Նշվել է‚ որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարեւանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԵՆԲ-ի  կողմից հատկացվելիք դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՀՀ մի շարք ավտոճանապարհների վրա արդեն ընտրված 24, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը‚ միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման եւ ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով‚ վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը‚ ճանապարհային անվտանգության իրազեկմանն ու ուսուցմանը‚ ինչպես նաեւ՝ այլ նպատակների։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս