ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում ՌԴ Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության», - ասվում է դեսպանության մեկնաբանության մեջ:
«Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության, մասին», - նշել են դեսպանությունը:
Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել էր ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:
«Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովն իր այդ քայլը հիմնավորել էր նրանով, որ 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: