Կադիրովն ուզում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ է ուզում կառուցել:

«Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք  ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- հայտարարել է Կադիրովը:
Ըստ Կադիրովի՝ ճանապարհի շինարարության մասին հայտարարություն պետք է ներկայացնել դաշնային կենտրոն, սակայն չի ենթադրում, որ հարցն անմիջապես կարող է լուծվել: