Արայիկ Հարությունյանը կհանդիպի բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ ԿԳՄՍՆ հայտարարություն

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է: Առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։ 

Երևանում մի քանի օր է, որոշ ուսումնական հաստատությունների ուսանողներ դասադուլներ և բողոքի գործողություններ են իրականացնում, իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման փոփոխություններին:

Տեսանյութեր

Live

Լրահոս