Սեռափոխվածի մասին ֆիլմ նկարելիս պիտի հասկանաս՝ մարդիկ պատրա՞ստ են դրան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

«Մելի կյանքից լավ դրամա կարող էր դուրս գալ, նույնիսկ՝ միջազգային փառատոններից մրցանակներ բերել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «ԼՀ» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ հասարակության բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն բանով, որ ժամանակին փայլուն պատմական դրվագների վերաբերյալ ֆիլմեր չկան։

«Ազգային կինոկենտրոնը տարիներով ինչի՞ն է փող տվել, եթե մենք կարգին ֆիլմեր չունենք։ Միգուցե, եթե նկարահանվեին փայլուն ֆիլմեր, հասարակությունն ավելի նորմալ կընկալեր, որովհետև այդ բազմազանության մեջ այս թեմային էլ կարելի էր անդրադառնալ»,- ասել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ մեր կառավարությունը սխալ է աշխատում և հաշվի չի առնում մարդկանց արձագանքը։
«Եթե դու ուզում ես սեռափոխված անձի մասին ֆիլմ նկարահանել, պետք է հասկանաս՝ ի՞նչ արձագանք կտան դրան, որքանո՞վ են պատրաստ։ Դրա համար պետք է երկար մտածել»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։