Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի 50–ամյա տնօրենը կասկածվում է յուրացում կամ վատնում կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

փող

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն, նույն գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ն. Հովհաննիսյանը նշված դպրոցի տարբեր տարիների հաստիքացուցակներում ընդգրկել է իրեն ծանոթ և մտերիմ անձանց, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, այդ թվում՝ լինելով արտերկրում, իսկ նրանց անվամբ տնօրենը խոշոր չափի գումարներ է դուրս գյրել աշխտավարձի անվան տակ և յուրացրել:

Վարդենիսի ոստիկանները հայտնաբերել են այդ քաղաքացիներից մեկին, ով Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ս. Ղ.-ն է: Վերջինս կասկածվում է, որ դպրոցի տնօրեն Ն. Հովհաննիսյանը իրեն հրամանագրել է որպես պահակ, սակայն ինքը ոչ մի անգամ աշխատանքի չի հաճախել և ստացել է մոտ 300 հազար դրամ աշխատավարձ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: