ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռանալուց հետո չի պատրաստվում ավարտել կարիերան։ Նա ամսական 1 միլիոն եվրո աշխատավարձի ակնկալիք ունի հաջոդ ակումբից։
Ամերիկյան ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո Զլատանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և հնարավորություն անվճար այլ ակումբ տեղափոխվելու։
Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքված են իտալական «Միլանը», «Բոլոնիան», «Նապոլին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ամերիկյան և չինական ակումբներ։
«Միլանը» պատրաստ է Իբրահիմովիչին կես տարվա համար վճարել 4 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը միլանյան ակումբում հանդես է եկել 2010-2012 թվականներին։