Վենետիկի թանգարաններն ու դպրոցները վերսկսել են աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Վենետիկ

Վենետիկում հեղեղումներից հետո փակված թանգարաններն ու դպրոցները նոյեմբերի 18-ին վերսկսել են իրենց աշխատանքը։

Երթևեկությունը կվերսկսեն նաև Վենետիկի հիմնական փոխադրամիջոց հանդիսացող՝ ջրային տրամվայները՝ վապորետոները:

Նոյեմբերի 17-ին քաղաքում ջրի մակարդակը հասել է 150 սանտիմետրի, ինչից հետո սկսել Է նվազել:  

Նոյեմբերի 18-ին Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարել Տոսկանայում և Էմիլիա-Ռոմանիեում։  Սպասվող հորդառատ անձրևների և ամպրոպները կարող են դարձյալ գետերի վարարում հրահրել այդ մարզերում:

Նախօրեին Տոսկանայում ափերից դուրս Է եկել Առնո գետը, տարհանվել Է մի քանի հարյուր մարդ: Երկուշաբթի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Պիզայում, իշխանություններն անվտանգության նկատառումներով կարգադրել են փակել դպրոցները:

Նոյեմբերի 18-ին վտանգի առավելագույն մակարդակը գործում Է նաև մի քանի այլ շրջաններում:
Վենետիկում արտակարգ իրադրություն Է ստեղծվել , «բարձր ջրի» ռեկորդային մակարդակի գրեթե 190 սանտիմետրի է հասել: Քաղաքի 80 տոկոսը հեղեղվել է, ներառյալ Սուրբ Մարկոսի հրապարակը, որտեղ ջրի մակարդակը գերազանցել Է 1 մետրը: Հեղեղման պատճառով փակվել են թանգարանները, այդ թվում՝ Դոժերի պալատը:

Քաղաքի իշխանությունները պատճառված վնասը գնահատել են 1 մլրդ եվրո: Իտալիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել և 20 մլն եվրո Է հատկացրել աղետի հետևանքների վերացման սկզբնական փուլին։ Հայտարարվել է , որ 4-6 ամիս կպահանջվի հետևանքները վերացնելու համար։