«Վրացական երազանքը» չի պատրաստվում քննարկել ընդդիմության պահանջները. Կալաձե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Կալաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը  չի պատրաստվում քննարկել ընտրական համակարգի մասին նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել է հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեն ասել է, որ բողոքի ցույցի իրական կազմակերպիչը «Ազգային շարժումն» է:   

Կուսակցության ներկայացուցչի հայտարարության համաձայն, համամասնական ընտրակարգին անցնելու համար ոչ մի բան չի ձեռնարկել նաև Դավիթ Ուսուփաշվիլին:

Ըստ Կալաձեի՝ ընդդիմադիրները ցանկանում են ընդունել ,  թե ոչ, «Վրացական երազանքը» կլինի միակ քաղաքական կուսակցությունը որը նախաձեռնել է համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: