Տիգրան Բարսեղյանը հնարավոր է տեղափոխվի Հունաստան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է հունական Սուպերլիգան ներկայացնող ԱԵԿ-ը:

Բարսեղյանն ու հունական ակումբը վերջնական համաձայնության դեռ չեն եկել, բայց ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կտեղափոխվի ԱԵԿ:

Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել ղազախական «Կայսար»-ի կազմում։