Unibank

Unibank Mobile

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք հոդվածագիրը հեռացվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Թուրքիայում, սովորաբար, հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Այս անգամ պատահել է հակառակը՝ թուրք լրագրողի՝ Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող հոդվածը հեռացվել է կայքից և լրագրողն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Միջադեպը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի, ազատական հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում: Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» վերնագրով հոդվածը: «Շատ եմ ցավում: Շատ դժվար է ամոթս արտահայտելը»,- գրում է կայքի խմբագիրը՝ բացատրելով, որ իրենց կայքը չի ընդունում ժխտողականությունը, իսկ Թյուրքօղլուի հոդվածը հրապարակվել է առանց կարդալու, քանի որ այս օրերին թողարկող խմբագիրների պակասի պատճառով երբեմն մշտական թղթակիցների հոդվածները հրապարակվում են առանց ստուգման:

«Gazete Duvar»-ը ժխտողականությունը մերժող մտածելակերպով է առաջնորդվում: Դա տարածվում է նաև Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Ես հավատում եմ, որ մտքի ազատությունը մեզ չի պարտադրում ընդունել ժխտումը, աչք փակել դրա վրա ու օգնել դրա տարածմանը»,- գրել է Թոփուզը:

Տեսանյութեր

Live

Լրահոս