Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Վրաստան

Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս հինգշաբթիի գիշերը որոշում Է ընդունել 5-ից մինչև 13 օր ժամկետով վարչական կալանքի ենթարկել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի ընթացքում բերման ենթարկված տասը մասնակցի։

Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի որոշմանը դատապարտյալները և դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:

Դատավորը նաև որոշում է կայացրել ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (շուրջ 335 դոլարի) չափով:

Նոյեմբերի 18-ի ակցիայի ընթացքում ձերբակալված ևս 25 անձի գործերը քննվելու են նոյեմբերի 21-ին: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը կքննվի առանձին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիան ցրելու ընթացքում բերման Է ենթարկվել 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանների կրագադրությունները չկատարելու և խուլիգանության համար։