Ճանապարհորդները նշել են Ամանորը դիմավորելու համար լավագույն երկրները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱՍ

Տուրիստական որոնիչի հարցմանը մասնակցած ճանապարհորդները նշել են Ամանորը դիմավորելու համար լավագույն երկրները, հայտնել Է OneTwoTrip-ը:

Ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1440 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց կեսից ավելին (56 տոկոսը) թեկուզ մեկ անգամ այդ տոնը դիմավորել Է արտասահմանում: Նրանց 64 տոկոսն ասել Է, որ իրենք գոհ են մնացել արձակուրդից եւ անմոռաց հույզեր են ապրել: Ճանապարհորդների երրորդ մասը նշել Է տեղի բնակիչների հյուրընկալությունը, մեկ քառորդը (26 տոկոսը) տպավորվել Է տեղի ավանդույթներով, նույնքանն Էլ գոհ Է մնացել տոնական միջոցառումների ծրագրից: Իսկ 9 տոկոսը պատմել Է, որ կարողացել Է ավելի քիչ միջոցներով հանգիստն անցկացնել, քան պլանավորել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նոր տարին արտասահմանում նշած անձանց կեսն ընտրել Է տաք երկրները: Հունվարյան արձակուրդների համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը Թաիլանդն Է. այս վայրն Է նշել օգտատերերի 27,4 տոկոսը: Ամենապահանջված երկրների ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Իտալիան եւ Գերմանիան (իննական տոկոս): Չորրորդը Եգիպտոսն Է: 25-ից ցածր տարիքի հարցվածները սովորաբար տոնական արձակուրդներն անցկացնում են Եվրոպայում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս