ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արժանացել է «Տարվա կին քաղաքական գործիչ» կոչմանը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում և կից հրապարակել լուսանկար։
Նա մասնավորապես գրել է.
«Ինչ ասեմ՝ պարզապես շնորհակալ եմ «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին արժանանալու համար։ Միշտ պատիվ և պատասխանատվություն է լինել լավագույնը»։