Թոշակ հատկացնելու պատրվակով երիտասարդը մտել էր տուն ու փող գողացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։

Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս