Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում․ Վիկտոր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Վիկտոր Սողոմոնյան

Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որպեսզի չքննեն Մարտի 1-ի գործը։ Պատճառն այն է, որ այս գործի վերաբերյալ այլևս բացահայտելու բան չկա և մարդ չի մնացել, որ չհասկանա՝ սա բացաձակ ապօրինի կալանավորում է ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին։

«Քննելիս կամ պետք է ընկնես հսկայական ճնշումների տակ և կայացնես ապօրինի որոշում, կամ չքննես», - ասել է նա։

Օրերս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն օրերս բավարարել էր Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։

 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։