ՀՀ ԱԺ-ում ընդունել են Չինաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը դեկտեմբերի 13-ին ընդունել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հանդիպումը նախաձեռնած Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի մասնավորապես, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության դինամիկան, կարևորել խորհրդարանական ձևաչափով գործակցության խորացումը:

Անդրադարձ է կատարվել երկու խորհրդարանների համանուն հանձնաժողովների համագործակցության հեռանկարներին, կարևորվել փոխայցերը:Դեսպանը ներկայացրել է իր երկրի զարգացման դինամիկան, ռազմավարությունը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: