Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ. Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 17, 24News

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ՝ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը քննարկե՞լ են այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում առաջադրի իր թեկնածությունը չընտրվելու կանխավարկածով։ Այս մասին Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։   

Հարցին՝ լինելով օլիգարխ՝ Գագիկ Ծառուկյանը կրկին գլխավորելո՞ւ է ԲՀԿ ցուցակը, Զոհրաբյանը հակադարձել է.

«Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»,-ասել է Զոհրաբյանը։