ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ժամանել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։ Հանդիպմանը քննարկվելու է հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի լուծարման հարցը։ Այդ մասին նա նախապես տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ հանդիպմանը քննարկելու են հարցի արդյունավետ հանգուցալուծման ուղիները։
Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այն կարծիքն է հայտնել, որ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի։