Ռուսաստանում կէկրանավորվի Վիլյամ Սարոյանի պատմվածքը․ մուլտֆիլմը կլինի հայերեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News

Thumbnail

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորելու համար Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների թիմը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել նկարահանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայայթելու նպատակով։ Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:

«Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչև հորիզոն սլանալու երջանկության մասին», - մուլտֆիլմի մասին պատմում են նրա ստեղծողները:

Կոլորիտի պահպանման համար մուլտֆիլմը կլինի հայերեն, սակայն կադրից դուրս հերոսներից մեկն այն կպատմի նաև ռուսերենով:

Թիմի անդամներից են անիմատորներ Վովա Վիշնյակովը, Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը: Հերոսներին պատրաստել է անիմացիոն տիկնիկների մասնագետ Իգոր Խիլովը:

Thumbnail

Տեսանյութեր

Live

Լրահոս