ԱՄՆ-ը կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցները. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցներում բացառությունները երկարաձգել 60 օրով: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Գործակալության տվյալներով՝ երկարաձգումը թույլ կտա Իրանում կատարելու միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման սահմանափակ աշխատանք: Նշվում է, որ խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք Ռուսաստանին, Չինաստանին և Մեծ Բրիտանիային թույլ են տալիս Իրանի հետ համագործակցել այդ ոլորտում: Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, որը հանդես էր գալիս բացառությունների երկարաձգման օգտին։

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և դրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ նոր սահմանափակումների մասին, տեղեկացնում է  TASS-ը: