ԼՂ հարցում ՌԴ-ն միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ Թուրքիային․ «Bloomberg»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

պուտին

Bloomberg գործակալությունը 2010 թվականին Թուրքիան սահմանել էր «զրո խնդիր» արտաքին քաղաքական դոկտրինը, սակայն 10 տարի անց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բնութագրվում է որպես «միայն խնդիրներ»։

Ըստ հոդվածագիր Բոբբի Գոշի՝ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար անցել է կոշտ ուժ ու հռետորաբանություն կիրառելուն։ Թուրքիան՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի,  առճակատումների մեջ է Հունաստանի, Սիրիայի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Հայաստանի և Եգիպտոսի հետ։ Բացի այդ, նա կոնֆլիկտներ ունի Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

«Եթե համաշխարհային տերությունները, կարծես թե, ոչ մի բանում չեն կարողանում համաձայնության գալ, նրանք գրեթե միասնաբար համաձայն են այն հացում, որ Էրդողանը խռովարար է»,- գրում է հոդվածագիրը։

Ըստ աղբյուրի՝ Անկարայի հակամարտությունների մեծ մասը Էրդողանի ընտրությունն է․ նա կարող էր խուսափել, օրինակ, կովկասյան ճգնաժամի մեջ ներգրավվելուց, սակայն նախընտրել է խառնվել՝ իր դեմ հանելով մի շարք պետությունների։

«Ինչո՞ւ, դժվար է հասկանալ։ Նրանք, ովքեր Էրդողանի արկածախնդրությանը գաղափարական բացատրություններ են փնտրում, կարող են ընտրություն կատարել նեոօսմանիզմի, թուրքական էթնոազգայնականության և իսլամիզմի միջև։ Շրջանառվում է նաև աշխարհաքաղաքականության մասին տեսակետը»,- գրում է հոդվածագիրը։

Աղբյուրը նաև նշում է, որ ԼՂ հարցում Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային։

«Ադրբեջանահայկական պատերազմը Լիբիայից հետո ռազմական գործողությունների երկրորդ թատերաբեմն է, որտեղ Էրդողանը կանգնած է Պուտինի ճանապարհին»,- գրում է հոդվածագիրը, ապ ահավելում, որ Կովկասն ավելի մոտ է Ռուսաստանին ոչ միայն աշխարհագրորեն, այլև պատմականորեն, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումներով, քան Սիրիան կամ Լիբիան, և Ռուսաստանի բախումը Թուրքիայի հետ այստեղ ավելի իրատեսական է թվում։

«Էրդողանի համար «կարմիր քարտի» բացակայությունը «կանաչ քարտ» է։ Նա Մոսկվայի զսպվածությունը կդիտարկի որպես իր օրակարգին հետևելու թույլտվություն։ Քանի դեռ նա պատժից խուսափելու և անպատժելիության հնարավորություն ունի, Թուրքիայի նախագահը չի պատրաստվում կանգ առնել»,- գրում է Bloomberg-ը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս