Ավստրալիայում թեթև շարժիչով ինվքնաթիռն ընկել է օվկիանոսը, ուղևորները հրաշքով ողջ են մնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

ինքնաթիռ

«Daily Mail» պարբերականը հայտնում է, որ Ավստրալիայում՝  Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա, թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, ուղևորներն ընկել են օվկիանոսը և հրաշքով ողջ մնացել:

Դեպքի վայրում ականատեսները տեսանյութ են նկարահանել, որում երևում է, թե ինչպես է փրկարարական բաճկոններով մի քանի մարդ դուրս լողում ջրից և հանգստացողների օգնությամբ շարժվում դեպի ափ:

«Հույս ունեմ, որ, նրանցից բացի, ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:

Ըստ Ծովային անվտանգության ավստրալական վարչության ներկայացուցչի` նախքան կործանվելը ինքնաթիռից տագնապի ազդանշան է ուղարկվել:

Ոստիկանությունը դեպքի փաստով հետաքննություն է սկսել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։