Ադրբեջանցի հայտնի մոդելավորողը Ցեղասպանությունը ճանաչած Քարդաշյանի համար չի կարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

1

Հայտնի անձանց համար զգեստների մոդելավորող ադրբեջանցի Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար՝ այն պատճառով, որ նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը տեղեկացնում է takvim.com.tr կայքը:

Իսմայիլն այդ մասին հայտարարել է հեռուստահաղորդման ժամանակ՝ նշելով, որ ինքը «ազերի թուրք մոդելավորող է և երբեք զգեստ չի կարի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քարդաշյանի համար»: