Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում բժշկական դիմակների գները կտրուկ աճել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

դիմակ

«New York Post»-ը գրում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի պատճառով կտրուկ բարձրացել են պաշտպանադիմակների գները։ Նյու Յորքի խանութների մեծ մասում պաշտպանադիմակներ անհնար Է գնել արդեն մեկ շաբաթից ավելի:

Աղբյուրը նշում է, որ վերջին 10 օրում, օրինակ, բազմանգամյա բժշկական դիմակի գինն «Amazon» առցանց-մանրավաճառի կայքում գրեթե կրկնապատիկ աճել է․ 1 դիմակի գինը 14,99 դոլարից աճել է մինչև 27,99 դոլար, իսկ փոշուց պաշտպանության համար նախատեսված շնչադիմակներինը 15,99 դոլարից դարձել է 40,99 դոլար:

Աղբյուրը նաև նշում է, որ միանգամյա բժշկական դիմակների գինը դեռ մնում է խելամտության սահմանում՝ 30 դոլար 100 հատից բաղկացած փաթեթում: Սակայն պահեստում ապրանքի բացակայության պատճառով միանգամյա բժշկական դիմակների առաքումը մատչելի Է սոսկ մինչև փետրվարի վերջին, հետո գինը կարող է փոփոխվել։

ԱՄՆ-ի իշխանությունը, սակայն, տեղացի բնակիչներին հավաստիացնում է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, իրենց հերթին մասնագետներ էկ նշում են, որ դիմակ կրելու անհրաժեշտություն ևս չկա։