Փաշինյանի որոշմամբ՝ Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։