Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

հասարակական

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով։ Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվական ծառայությունը։

Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։