Իդլիբում գործողություններ սկսելու դեպքում ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

սիրիաթուրքիա

ՆԱՏՕ-ն մտադիր չԷ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում: Այդ մասին փետրվարի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը:

«ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով,-ընդգծել Է նա: ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում»,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Տեսանյութեր

Live

Լրահոս