Էրդողանն ու Պուտինը Անկարայում աշխատանքների շարունակման պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հեռախոսազրույց

Այսօր Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

«Զրույցը նվիրված էր անվտանգության գոտու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարևորությանը»,-հայտարարել է Լավրովը:

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Իդլիբի հարցով շփումների շարունակումն ամենատարբեր մակարդակներով․«1,5 ժամ առաջ տեղեկացրել են, որ ռուս և թուրք բանակցողները երեկ և երեկ չէ առաջին օրն Անկարայում աշխատելուց հետո, պայմանավորվել են շարունակել աշխատանքը նաև այսօր»,- տեղեկացրել է ՌԴ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ սիրիական օդուժի հարվածների հետևանքով Թուրքիան Իդլիբում տվել է 33 զոհ և 32 վիրավոր ունի: