Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ իր բնակավայրում հայտնաբերել են բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

դի

Փետրվարի 17-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Աշոտ Ս.-ի (ծնված 1956 թ.) դին:

Տեսանյութեր

Live

Լրահոս