Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

l-0x0wh-1030x600z-0.7633

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-19:00-ը, կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1 թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՅՄ