ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԿԸՀ

ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։

«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել էր ԿԸՀ քարտուղարը։ 

Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Նա այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։

«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել էր նա։