Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

.

Իրանում արձանագրված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է Մեղրիի անցակետում ուժեղացնել հսկողությունը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Իրանում արձանագրված դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն կապ է հաստատել ԻԻՀ-ում հայկական դեսպանատան և երկրի առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք):

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանփուրը հաստատել էր, որ մահացել են երկու հիվանդներ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս