Կորոնավիրուսից մահացել է Ուհանի հիվանդանոցի ևս մեկ բժիշկ․ նա 29 տարեկան էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

կորոնավիրուս13

Չինաստանի Ուհան քաղաքից ևս մեկ բժիշկ՝ 29-ամյա Պեն Ինհուան, մահացել Է նոր կորոնավիրուսի հարուցած թոքարբոբից: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով առողջապահության քաղաքային վարչությանը։ Չնայած բուժանձնակազմի գործադրած ջանքերին՝ Պեն Ինհուայի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշնեք, որ օրերս կորոնավիրուսից մահացել էր նաև Ուհանի «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։

Տեսանյութեր

Live

Լրահոս