Ովքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

արցախ

«Ֆեյսբուք» սոցցանցում օգտատերերը տեղեկություններ են հրապարակել նորաստեղծ կուսակցության անդամների մասին և տեղեկացրել, որ փետրվարի 20-ին Ստեփանակերտում բողոքի ակցիա են կազմակերպել 1 ամիս առաջ ստեղծված Արցախի հեղափոխական կուսակցության անդամները։ Ըստ հրապարակումների՝ նրանցից մեկը «Վադիմ Ռաջաբի Գրգորյանն է, նույն ինքը՝ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևը, ում հայրը ադրբեջանցի է։ 

«Իրենց «հեղափոխական» հռչակած մի խումբ խուլիգան-հանցագործներ, երեկ մայրաքաղաքում հասարակական կարգի խախտման հերթական փորձն են ձեռնարկել, որը ժամանակին կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Ընթացքում սադրիչների մասին գրելու եմ, իսկ հիմա սկսեմ Վադիմից։ Ով ՞է մեր նորաթուխ հեղաթոխականը, տեղյա՞կ եք։

Դաժանաբար սպանության համար Ռուսաստանի մի շարք գաղութներում պատիժ կրած և ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից արտաքսված Վադիմ Ռաջաբի Գրիգորյանը նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է. հայրը ադրբեջանցի էր։

Ինքը այն նույն քրեական ենթամշակույթ կրողներից է, ում դեմ ներկայումս Հայաստանի վարչապետի ցուցումով պայքարում են իրավապահ մարմինները։ Պատկերացնու՞մ եք, այս մարդը որպես պատգամավորի թեկնածու հայտնվել է մի անհասկանալի «կուսակցության» ընտրական ցուցակում։

Մի՞թե սրանց եք ուզում տեսնել Ազգային ժողովում։ Մի՞թե այս հանցավոր տարրերը պիտի թելադրեն մեր երկրում», - գրել է ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Սահակյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս