Գերմանիան Ռուսաստանին կփոխանցի ԽՍՀՄ-ի ավելի քան 100 հազար ռազմագերիների մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

խսհմ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Գերմանիան 2020 թվականի ապրիլին պետք է ռուսական կողմին փոխանցի գերմանական ճամբարներում հայտնաբերված և ԽՍՀՄ ռազմագերիների ճակատագրերին վերաբերող տվյալները։

Ռուսաստանն ու Գերմանիան տեղեկությունների փոխանցման մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել 2019-ի աշնանը: Խոսքը հարյուր հազարավոր խորհրդային ռազմագերիների և գերության ժամանակ մահացածների մասին է:

Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը հույս է հայտնել, որ Մոսկվայի կողմից տեղեկությունները ստանալուց հետո շատ ռազմագերիների ճակատագրերի վրա լույս կսփռվի, կնպաստի նաև հաշտեցմանը։ 

Ավելի վաղ Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր էր գաղտնազերծել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, որոնք հիմնականում վերաբերում էին ուկրաինացի ազգայնականներին և նրանց առաջնորդ Ստեփան Բանդերային: