Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ ԱՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում Կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող քաղաքացիներից մեկի մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Վստահության համար այդ անձի մոտ թեստը կրկնել են և սպասում են պատասխանին։

«Կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել, մենք պարբերաբար տվյալները հրապարակում ենք, նոր դեպքերի մասին կտեղեկացնենք», - այս մասին 24News-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։