Արմեն Սարգսյանը ծաղիկներ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: